Գլխավոր Ավելին

Համալսարանական բժիշկները միջազգային սեմինարին զեկուցումով են հանդես եկել

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկները՝ էնդոկրինոլոգ Սոնա Մաղաքյանը և սրտաբան Էդուարդ Էլլարյանը հունվարի 30-ից փետրվարի 4-ը Զալցբուրգում մասնակցել են «Columbia University Seminar in Internal Medicine» միջազգային սեմինարին:

Սեմինարին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից ներկայացուցիչներ՝ թե՛ գիտնականներ, թե՛ բուհերի ղեկավարներ, թե՛ բժիշկներ: Քննարկման թեման մի շարք ներքին հիվանդություններն էին, ինչպես օրինակ՝ սիրտ-անոթային, էնդոկրին, մարսողական համակարգերի և ինֆեկցիոն հիվանդությունները:

Համալսարանական բժիշկները հանդես են եկել ելույթներով, ներկայացրել կլինիկական դեպքեր: Սոնա Մաղաքյանի զեկուցումը վերաբերում էր հեմիթիրեոիդէկտոմիա տարած հիվանդի մոտ կյանքին սպառնացող հիպոկալցեմիայի զարգացմանը, իսկ Էդուարդ Էլլարյանի զեկուցումը՝ ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիային: Սեմինարի մասնակիցները հարցեր են ուղղել մեր բժիշկներին՝ հետաքրքրվելով մեր երկրում առկա հետազոտման մեթոդների, բուժման ռազմավարության մասին:

Միջոցառումը բավականին արդյունավետ էր փորձի փոխանակման, նոր կապեր հաստատելու առումով։

×
facebook sharing button facebook